Բեռների տրանսպորտային բնութագրիչը կարելի է ներկայացնել որպես մի քանի բնութագրիչների ամբողջություն: Օրինակ, ռեժիմ, որով պետք է պահպանվի ապրանքը, դրա փաթեթավորման տարբերակ (այդ թվում փաթեթանյութերի տարատեսակները), բարձման և փոխադրման տեսակը, բեռի ֆիզիկական և քիմիական բնութագրիչները, վտանգավորության աստիճանը, ֆիզիկական պարամետրերը (քաշ, ծավալ), բնության ազդակների նկատմամբ զգայունությունը և այլն:
Ըստ դասակարգման բենռերը լինում են ռեժիմային, փոխադրամիջոցի հատակին լցնովի, ընդհանուր, ինչպես նաև կենդանի բեռներ:
Լցնովի բեռները փոխադրման համար պահանջում են հատուկ տրանսպորտ, ինչպես նաև կարգավորված պահեստային աշխատանք:
Ռեժիմային բեռներին են վերաբերում այն ապրանքները, որոնք կարող են մարդկանց և շրջապատող միջավայրի համար վտանգ ներկայացնել, կամ կարող են շուտ վնասվել: Սրանցից յուրաքանչյուրը փոխադրման ժամանակ ունի հատուկ մոտեցման կարիք, որը ենթադրում է լրացուցիչ սարքերի ու հարմարանքների կիրառում փոխադրման ընթացքում՝ ջերմաստիճանի պահպանման և այլ պայմանների ապահովման համար:
Բացի այդ, բեռները կարող են լինել ստանդարտ և ոչ ստանդարտ, հավաքական և ոչ կոնտեյներային:
Ստանդարտ բեռներ են համարվում համակարգչային տեխնիկան, արդյունաբերական սարքավորումները, կենցաղային տեխնիկան, թեթև արդյունաբերության ապրանքները (հագուստ, կոշիկ), շինարարական ապրանքներ, ֆուրնիտուրա և կահույք, սանտեխնիկա, բժշկական ապրանքներ, սնունդ և այլն:
Ոչ ստանդարտ բեռները այն բեռներն են որոնց պարամետրերը գերազանցում են նորմատիվները, որոնք հաստատված են բեռնափոխադրումների համար օրենսդրությամբ: Դրանց փոխադրման համար ձևակերպվում են հատուկ թույլտվությունների փաստաթղթեր: Ոչ ստանդարտ բեռներ են համարվում նաև ալկոհոլային և ծխախոտային արտադրանքները, ապակյա իրերը, քարե և կերամիկական արտադրանքները:
Հավաքական բեռները տարատեսակ բեռների ամբողջություն են, որը կազմաձևված է այնպես, որ հնարավոր լինի ապահովել առավելագույնս հարմար և ժամանակին առաքում տարբեր ստացողներին: Այս տարատեսակը այժմ ունի մեծ պահանջարկ, քանի որ չափազանց հարմարավետ է թե՛ պատվիրատուի և թե՛ փոխադրողի համար:
Բեռնախցիկային բեռներն իրենցից ներկայացնում են ապրանքների այն խումբը, որոնց փոխադրման համար անհրաժեշտ է բեռնախցիկ: Դրա առաջադրանքն է՝ ապահովել փխրուն , ազատ կամ հեղուկ վիճակում գտնվող բեռների պահպանումը,
Առհասարակ բեռների փոխադրումը պատասխանատու գործընթաց է, որի ընթացքում բեռները ենթարկվում են ռիսկի՝ կապված չնախատեսված իրավիճակների հետ, ենթարկվում են հնարավոր դեֆորմացիաների, հատկությունների փոփոխման և այլն: Որպեսզի մաքսիմալ նվազեցվեն վերոնշյալ ռիսկերը անհրաժեշտ է հաշվի առնել բեռների տրանսպորտային հատկանիշները: