ՄՃՓ Կոնվենցիան վերաբերում է այն բեռնափոխադրումներին, որոնք իրականացվում են ճանապարհային տրանսպորտի միջոցով և առանց բեռի միջանկյալ վերաբարձումների՝ անցնելով մեկ կամ մի քանի սահմաններ՝ ուղարկման կետիից մինչև նշանակման վայր: Փոխադրումն իրականացվում է պայմանով, որ դրա մեծ մասը պետք է իրականացվի ավտոտրանսպորտով: ՄՃՓ կարգավորումներով փոխադրվող բեռները տարբեր երկրների սահմաններն անցնելիս ազատվում են արտահանման և ներմուծման մաքսավճարներից:

TIR գրքույկն իրենից ներկայացնում է բեռն ուղեկցող մաքսային փաստաթուղթ, որն իրավունք է տալիս իրականացնել փոխադրումներ այն երկրների սահմաններով, որոնք ընդունել են ՄՃՓ Կոնվենցիան: Բոլոր ավտոտրանսպորտային միջոցները պետք ունենան համապատասխան մարմնի թույլտվություն, որը ձևակերպվում է ՄՃՓ փոխադրագրքույկի (TIR carnet) միջոցով: