Վտանգավոր բեռներ են համարվում հատուկ անվտանգության միջոցների կիրառում պահանջող նյութերը. դրանք բարձր վտանգ ունեցող, ֆիզիկաքիմիական ՀՍՏ 19433-88 հատկություններով օժտված  նյութերն են:

Վտանգավոր բեռների դասակարգեր

Ամեն դասակարգի վտանգավոր բեռները` համապատասխան իրենց ֆիզիկաքիմիական հատկանիշների, վտանգավորության աստիճանի և տեսակների բաժանվում են ենթակարգերի, դասակարգերի և խմբերի (ըստ ՀՍՏ 19433-88)

 

1. Դաս

1 — պայթուցիկ նյութեր, որոնք իրենց հատկանիշներով կարող են պայթել, հրդեհ առաջացնել, ինչպես նաև պայթուցիկ հեղուկներ և նյութեր պարունակող սարքավորումներ, որոնք նախատեսված են պիրոտեխնիկ ազդեցության ստացման համար

• ենթակարգ 1.1 —  պայթյունավտանգ պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք ունեն զանգվածային հրդեհի վտանգ, երբ պայթյունը միանգամից ոչնչացնում է ամբողջ բեռը

• ենթակարգ 1.2- պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք մասսայականորեն չեն պայթում

• ենթակարգ 1.3 — պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք հրդեհի վտանգ են ներկայացնում փոքր պայթյունի դեպքում կամ անգամ առանց դրա

• ենթակարգ 1.4 — պայթուցիկ և պիրոտեխնիկ նյութեր կամ արտադրանքներ, որոնք փոխադրման ժամանակ սակավ վտանգ են ներկայացնում պայթյունի համար ինքնուրույն բռնկման դեպքում և չեն վնասում սարքերն ու փաթեթները

• ենթակարգ 1.5 — զանգվածային պայթույնավտանգ նյութեր, որոնք քիչ  զգայուն են և փոխադրման ընթացքում դրանց բռնկումից քիչ հավանական է պայթյունի առաջացումը

• ենթակարգ 1.6 — Արտադրանքներ, նյութեր, որոնք պարունակում են բացառապես ոչ պայթուցիկ նյութեր, պայթյունի վտանգ գրեթե չեն ներկայացնում, զանգվածային պայթյուն չեն առաջացնում

 

2. ԴԱՍ

2 – սառեցմամբ հեղուկացված, սեղմված գազեր, որոնք լուծված են ճնշման տակ և համապատասխանում են հետևյալ պահանջներից գոնե մեկին

•  50C –ի դեպքում գոլորշիների 3 կգու/սմ³ ЗОО կՊա)-ից ավելի կամ հավասար բացարձակ ճնշում

•  50C –ից ցածր կրիտիկական ջերմաստիճան

Ըստ ֆիզիկական վիճակի գազերը բաժանվում են`

• Սեղմված գազեր, որոնց ջերմաստիճանը 10С- –ից ցածր է

• Հեղուկ գազեր, որոնք ունեն 10C-ին հավասար կամ բարձր ջերմաստիճան, բայց ոչ ավելի 70 C- ից

• Հեղուկ գազեր, որոնց կրիտիկական ջերմաստիճանը բարձր է կամ հավասր 70C-ի:

• ճնշման տակ լուծված

• Սառեցմամբ հեղուկացված

• Հատուկ միջոցների ազդեցության տակ ընկնող աէրոզոլներ և սեղմված գազեր

 

Ենթակարգեր

• ենթակարգ 2.1 — չհրկիզվող գազեր

• ենթակարգ 2.2 — չհրկիզվող թունավոր գազեր

• ենթակարգ 2.3 — դժվար հրկիզվող գազեր

• ենթակարգ 2.4 — հեշտ հրկիզվող թունավոր գազեր

• ենթակարգ 2.5 — քիմիապես անկայուն գազեր

• ենթակարգ 2.6 — քիմիապես անկայուն, թունավոր գազեր

 

3. ԴԱՍ

3 — դյուրավառ  հեղուկներ, հեղուկների խառնուրդներ, ինչպես նաև, լուծույթում կամ սուսպենզիաներում պինդ նյութեր պարունակող հեղուկներ, որոնք անջատում են դյուրավառ գոլորշիներ, որոնք ունեն փակ հալեցում բռնկման 61C և ցածր ջերմաստիճան

• ենթակարգ 3.1 — դյուրավառ հեղուկներ բռնկման ցածր ջերմաստիճանով և հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում ցածր է -18C, կամ որոնք ունեն բռնկման ջերմաստիճան բացի դյուրավառությունից այլ վտանգավոր հատկությունների հետ համադրման արդյունքում

• ենթակարգ 3.2 — Միջին բռնկման ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ՝ փակ հալամանում -18C-ից մինչև +23C է բռնկման ջերմաստիճանով

• ենթակարգ 3.3 — բռնկման բարձր ջերմաստիճանով դյուրավառ հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ հալամանում 23C-ից 61C է

 

4.ԴԱՍ

4 — դյուրավառ նյութեր (բացի որպես պայթյունավտանգ դասակարգվածներից) որոնք տեղափոխման ժամանակ ընդունակ են հեշտ վառվել ներքին բռնկման աղբյուրներից`շփման, խոնավության կլանման, ինքնաբուխ քիմիական ռեակցիաների, ինչպես նաև տաքանալու հետևանքով

• ենթակարգ 4.1 — դյուրավառ պինդ նյութեր, որոնք ընդունակ են հեշտ բռնկվել և ակտիվորեն այրվել բռնկման արտաքին աղբյուրների կարճատև ներգործության արդյունքում (կայծի,կրակի կամ շփման)

• ենթակարգ 4.2 — դյուրավառ նյութեր, որոնք տեղափոխման սովորական պայմաններում կարող են ինքնուրույն տաքանալ և բռնկվել

• ենթակարգ 4.3 — Նյութեր, որոնք ջրի հետ շփման ժամանակ արտադրում են բռնկվող գազեր

 

5. ԴԱՍ

5 — Օքսիդացնող նյութեր և օրգանական պերօքսիդներ, որոնք ընդունակ են հեշտությամբ անջատել թթվածին, նպաստել այրմանը, ինչպես նաև համապատասխան պայմաններում, կամ այլ նյութերի հետ խառնուրդի դեպքում կարող են հանգեցնել ինքնայրման և պայթյունի

• ենթակարգ 5.1 — Օքսիդացնող նյութեր, որոնք ինքնաբերաբար այվող չեն, բայց նպաստում են այլ նյութերի բռնկմանը, և այրման ժամանակ անջատում են թթվածին, ինչի հետևանքով էլ մեծացնում են կրակի ինտենսիվությունը

• ենթակարգ 5.2 — Օրգանական պերօքսիդներ, որոնք մեծամասամբ այրվող են, կարող են հանդես գալ որպես օքսիդացնող նյութեր և վտանգավոր կերպով փոխազդել այլ նյութերի հետ: Դրանցից շատերը հեշտ վառվում են և զգայուն են հարվածի և շփման նկատմամբ

 

6. ԴԱՍ

6 — Թունավոր և վարակիչ նյութեր, որոնք օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի և արցունքագեղձի հետ շփման արդյունքում ընդունակ են հանգեցնել թունավորման, հիվանդության կամ մահվան

• ենթակարգ 6.1 — Թունավոր (տոկսիկային) նյութեր, որոնք ընդունակ են հանգեցնել թունավորման շնչելու ժամանակ (գոլորշի, փոշի), օրգանիզմի ներսում հայտնվելու, կամ մաշկի հետ շփման արդյունքում

• ենթակարգ 6.2 — Հիվանդությունների հանգեցնող միկրոօրգանիզմներ պարունակող նյութեր, որոնք վտանգավոր են մարդկանց և կենդանիների համար

 

7. ԴԱՍ

7 — Ռադիոակտիվ նյութեր ավելի քան 70 кБк/кг (2 нКи/г) տեսակարար ակտիվությամբ

 

8.ԴԱՍ

8 — կոռոզիոն նյութեր, որոնք հանգեցնում են մաշկի, արցունքագեղձի և շնչուղիների վնասման, մետաղների կոռոզիայի, տրանսպորտային միջոցների, կառույցների և բեռների վնասման, ինչպես նաև օրգանական և որոշ քիմիական նյութերի հետ փոխազդեցության արդյունքում կարող են հանգեցնել հրդեհների

• ենթակարգ 8.1 — թթուներ

• ենթակարգ 8.2 — ալկալիներ

• ենթակարգ 8.3 — տարբեր այրող և կոռոզիոն նյութեր

 

9. ԴԱՍ

9 — Տեղափոխման ժամանակ համեմատաբար ցածր վտանգ ներկայացնող նյութեր, որոնք չեն դասվում վերոհիշյալ որևէ դասի մեջ, բայց պահանջում են իրենց նկատմամբ կիրառել սահմանված կանոններ տեղափոխման և պահպանման ժամանակ

• ենթակարգ 9.1 — Պինդ և հեղուկ վառվող նյութեր, որոնք իրենց հատկություններով չեն դասվում 3-րդ և 4-րդ դասին, բայց որոշակի պայմաններում կարող են լինել հրդեհավտանգ (վառվող հեղուկներ, որոնց բռնկման ջերմաստիճանը փակ ամանում +61C-ից մինչև +100C է, մանրաթելեր և համանման այլ նյութեր)

• ենթակարգ 9.2 — Նյութեր, որոնք որոշակի պայմաններում դառնում են այրող և կոռոզիոն