Մեր մասին

Բարև Ձեզ հարգարժան պատվիրատու։ Սիրով Ձեզ ենք ներկայացնում   «Լոգիստիկս Պարտներս Գրուպ» ՍՊԸ ընկերությունը։
Մեր ընկերությունը հանդիսանում  է եզակի  ընկերություններից,  որ առաջարկում  է  մրցակցային  մատչելի  գին արտահանման  և  ներկրման շուկայում՝ կախված բեռների տեղափոխման հետ, առաջարկում է բեռների տեղափոխում Եվրոպական երկրներից, Ասիաից,  և ԱՊՀ երկրներից դեպի Հայաստան և Վրաստան` բեռնատար մեքենայով / ամբողջական և հավաքական/, կոնտեյներով և օդային տարբերակներով:
Մենք համագործակցում ենք միջազգային խոշորագույն օդային, ծովային և ավտոտրանսպորտային բեռնափոխադրողների հետ՝ առաջարկելով մեր հաճախորդներին ճկուն առաքման ժամկետ և գնային քաղաքականություն: Անկախ նրանից, հարկավոր է իրականացնել փոքր բեռի փոխադրում, թե վարձակալել օդանավ կամ մի ամբողջ նավ, կարող ենք Ձեզ առաջարկել լիարժեք լուծումներ մեր գլոբալ ցանցի ներսում:

Ընկերությունը բարձունքի է հասել իր որակի և անձնակազմի  քրտնաջան աշխատանքի շնորհիվ։ Մեր աշխատակիցները ցանկացած հարցի ըմբռնումով են մոտենում, խնդիրների դեպքում տալիս ճկուն ու խելացի պատասխան ։ Ընկերության նպատակն է բավարարել պատվիրատուի պահանջները, բեռը հասցնել անվնաս, ապահով ու ճիշտ ժամանակին ՝ անկախ բեռի չափերից, քանակից  ու ծավալից։ Մենք բաց ենք երկարատև, բազմակողմանի համագործակցության համար, տնտեսության բոլոր ներկայացված բնագավառներում, ինչպես հիմնական, այնպես էլ նոր հաճախորդների և գործընկերների հետ: Հավակնոտ և միաձույլ  թիմ է աշխատում ընկերությունում: Մենք  միշտ պատրաստ ենք առողջ մրցակցության նոր շուկաների համար:

ՁԵՐ ԲԻԶՆԵՍԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԳՈՐԾԸՆԿԵՐԸ