Փաթեթավորում և տարա

 

Ցանկացած տեսակի փոխադրումների ժամանակ ապրանքների մեծամասնությունն ընդունվում է փաթեթավորմանբ: Փաթեթավորումն ապահովում է բեռի պահպանումը փոխադրման , բարձման-բեռնաթափման աշխատանքների ժամանակ: Բացի նրանից, որ փաթեթավորումը հանդիսանում է բեռի ամբողջականության պահպանման կարևոր պայման, այն նաև հնարավորություն է տալիս առանձնացնել բեռնափոխադրման միավորներ (ըստ քաշի կամ զանգվածի), կարգավորել բեռների քանակական ցուցանիշները դրանց բարձման և բեռնաթափման ժամանակ, ռացիոնալ օգտագործել բարձման տարածությունները, ապահովել պայմաններ բարձման և բեռնաթափման գործընթացների, բեռների փաթեթավորման և մակնշման համար:

 

Փաթեթավորման հիմնական տեսակը հանդիսանում է տարան: Բեռների փոխադրման համար օգտագործվում է տրանսպորտային տարան (տարա որի միջոցով ձևավորվում է ինքնուրույն տրանսպորտային միավոր): Չնայած լինում են դեպքեր, երբ ըստ վաճառողի ու գնորդի պայմանավորվածության ապրանքն ընդունվում է փոխադրման սպառողական տարայով:

Տարաների դասակարգումն իրականացվում է ըստ ձևի: Բեռնափոխադրումների ժամանակ օգտագործվող ամենատարածված տրանսպորտային տարաները հետևալներն են՝

 

Արկղեր

Արկղ ասելով հասկացվում է բոլոր կողմերից փակ տրանսպորտային տարա, որն ունի ուղղանկյուն հիմք, կողային պատեր, լինում է ծածկով կամ առանց դրա: Պատրաստված է լինում փայտից, ֆաներաներից, մետաղներից, պլաստմասսային կամ մի քանի փաթեթավորման նյութերի համադրությունից: Արկղերը նախատեսված են ծանր և կոտրվող ապրանքների փաթեթավորման համար:

 

Տակառներ

Տակառներն իրենցից ներկայացնում են տրանսպորտային տարա, որն ունի գլանաձև տեսք: Ամրացված է օղակներով, որպեսզի հեշտ կազմվի շարքը և չգլորվի: Տակառները կարող են պատրաստված լինել փայտից, մետաղից կամ պլաստմասսայից: Տակառներն օգտագործվում են առավելապես մեծ քանակությամբ հեղուկ վիճակում գտնվող ապրանքների փոխադրման ժամանակ: Այս տարաների օգտագործման նպատակահարմարավետությունը սահմանվում է ըստ համապատասխան ապրանքի  նորմատիվա-տեխնիկական փաստաթղթերի:

 

Պարկեր

Պարկեր են համարվում տրանսպորտային տարաների այն տեսակները, որոնք ունեն հատակ և կողային մասեր, փափուկ մակերես և ձեռքի ձև: Պարկերի վզիկը պետք է լինի փակ կամ բաց: Պարկերը պետք է ապահով փակվեն և պետք է բացառվեն ինքնուրույն քանդման հնարավորությունները:

 

Ռուլոններ, տոպրակներ

Կարող են օգտագործվել որպես փաթեթավորում, եթե կա այնպիսի ապրանք, որը կարող է ենթարկվել մեխանիկական ազդեցությունների (հարվածներ, սեղմումներ, հրումներ), կեղտոտման, փաթեթավորված են ամուր և հուսալի նյութով և ապահով փակված են: Փաթեթավորման ամրությունը կարող է ավելանալ ի հաշիվ փայտե փեղկային եզրերի: Չնայած սրան՝ պետք է ամուր կապվեն: Թղթից, գործվածքից, գոֆրոստվարաթղթից, պլաստմասսայե թաղանքից փաթեթանյութը  կարող է լինել բավարար:

 

Վանդակներ կենդանիների համար

Սրանք պետք է լինեն բավականին ամուր, ունենան հարթ և առանց առանձնացումների հատակ և կառուցված լինեն այնպես, որ ցանկացած դեպքում հնարավոր լինի օդի հոսք: Ճաղերի միջև հեռավորությունը պետք է լինի այնպիսին, որ կենդանու մարմնի մասերը դուրս չգան: Դռները և փականները պետք է ֆիքսված լինեն, որպեսզի չբացվեն:

 

Պալլետներ

Պալլետների այս կամ այն հատկանիշները հնարավորություն են տալիս դրանք առանձնացնել ըստ տեսակների: Հաշվի են առնվում մի քանի տարբեր ցուցանիշներ՝ պալլետի ընդհանուր չափեր, պալլետի տախտակների լայնություն, երկարություն և հաստություն, այդ տախտակների քանակը պալլետի մեջ, պալլետների արտադրության տեխնիկական պայմաններ և այլն: Պալլետների հիմնական տեսակները և դրանց օգտագործման առանձնահատկությունները հետևյալներն են՝

 

Սերտիֆիկացված եվրոպալլետ (EUR պալլետ)

Չափերը՝ 800x1200x145 մմ

 

Սերտիֆիկացվասծ ֆինպալլետ (FIN պալլետ)
Չափերը՝ 1000x1200x145 մմ

Տրանսպորտային ոչ միանգամյա պալլետներ

Այս պալելտների պարամետրերը համապատասխանում են եվրո և ֆին չափերին՝ միայն տախտակների 20-22մմ հաստությամբ